Ալիսա գլորիկի նոր արկածները

Ալիսա գլորիկն իր ընտանիքով՝ հայրիկը, մայրիկը, տատիկը, պապիկը, գնացին անտառ երեք օր մնալու համար: Ալիսա գլորիկը այնտեղ տեսավ շատ-շատ կենդանիներ: Օրինակ՝ նապաստակ, գայլ, օձ, կրիա և այլն: Անտառից իրենք հավաքեցին չոր փայտ` կրակ վառելու համար: Երեկոյան խարույկի շուրջը նստած նրանք համտեսում էին համով ուտելիքներ և հանկարծ անտառից լսվեցին ինչ-որ ձայներ: Հանկարծ նրանց առջև հայտնվեց գորշ գայլը: Ալիսա գլորիկը չկորցրեց իրեն, վերցրեց վառվող փայտը և վախեցրեց գայլին: Գայլը սարսափեց և փախավ հեռու: Իսկ Ալիսան և իր ընտանիքը շարունակեցին իրենց հանգիստը: