Թե ինչպես կապիկները ճամփորդեցին


Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

1.Ինչու որոշեցին կապիկները ճամփորդել։

2.Երբ կանգ առան կապիկները։

3.Երկրորդ անգամ , երբ կանգ առան կապիկները։

4.Որտեղով էին ճանապարհորդում կապիկները։

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Continue reading

Eng

  1. Please get ………bread from the baker’s.

a)any

b) a

c) an

d) some

2. We need …..money to buy …..present  for mother’s Birthday.

a) any

b) a 2

c) an

d) some 1

Dad, there are …..letters for you.

a) any

b) a

c) an

d) some

4. There aren’t …… books on the shelf.

a) any

b) a

c) an

d) some

5. It is …….elephant.

a) any

b) a

c) an

d) some

6. Thanks a lot. Can I have ……water first?

a) any

b) a

c) an

d) some

7. It is …………very interesting story about animals.

a) any

b) a

c) an

d) some

  • Կարդա հետևյալ տեղեկությունները կենդանիների մասին և ընտրիր, թե յուրաքանչյուր հատվածը որ կենդանու մասին է՝ cat, dog, hamster, lizard, fish, parrot
  1. It is a good friend. Takes it out for walks every day. Feed it meat and give it water to drink.

It is dog

2.  It needs an aquarium to swim. Change the water and clean the quarium regulary. Feed your pet special food once a day.

It is a fish

3. It needs a warm house. It needs rocks and plants to climb on. Feed it insects, spiders, mice or rats and give it water to drink.

It is a lizard

4. It is very friendly and likes to play outside. It sleeps a lot and needs a quiet and warm place to rest. Feed it special biscuits, meat or fish and water to drink.

It is a cat

5. It needs a cage where it can run around and a box to sleep in. Feed your pet seeds, nuts, fruit and vegetables and give water to drink.

It is a hamster

6. It needs a big cage. Don’t forget to clean the cage. Pet your pet fly outside the cage regularly. Feed your pet seeds and give water to drink

.It is a parrot

Adjective /Ածականներ/& Adverb Մակբայեր/

Ածականները գործածում ենք գոյականների և դերանունների հետ․ Ածականները գրում ենք գոյականներից կամ դերանուններից առաջ։

  • I have a black cat.
  • He dropped the hot plate.

Մակբայները գործածում ենք բայերի հետ, նկարագրում ենք բայերին՝

  • She sang loudly.
  • He speaks slowly.

Մակբայը կազմվում է ածականին ավելացնելով –ly- մասնիկը՝

Bad-badly, sad-sadly

Մակբայների համեմատական և գերադրական աստիճանները կազմում ենք օգտագործելով more և most

  • She sang more loudly than her friend.
  • She sang most loudly in the class.

Օրինակներ՝

  • Careful զգույշ (ածական): He is always careful.
  • Carefully (մակբայ): She put the glasses down carefully.
  • Quiet հանգիստ(ածական): This is a quiet room.
  • Quietly (մակբայ): She spoke quietly.
  • Bad վատ (ածական): This coffee is bad!
  • Badly (մակբայ): He sings badly!

Եթե ածականը վերջանում է  ‘y’, ապա ‘y’ դառնում է ‘i’ and այնուհետ ավելացնում ենք  ‘ly’. Եթե ածականը վերջանում է ‘le’, ‘e’ սզվում է, և ավելանում է ‘y’.

  • Happy ուրախ (ածական): She looks very happy.
  • Happily մակբայ): He sang happily.
  • Gentle նուրբ (ածական): It’s a gentle cat.
  • Gently (մակբայ): He stroked the cat gently.

Կան բացառություններ՝

  • Fast արագ (ածական): That’s a fast car.
  • Fast (մակբայ): She walks fast.
  • Early շուտ (adjective- ածական): She was early for the meeting.
  • Early (adverb-մակբայ): He arrived early.
  • Late ուշ (adjective): He is always late!
  • Late (adverb): He got up late this morning (‘lately’ is also an adverb but means ‘recently’).
  • Good լավ (adjective): That is a good book.
  • Well (adverb): She did well on the exam (‘well’ can also be an adjective; see below).
  • Hard դժվար (adjective): Maths is hard!
  • Hard (adverb): She tried hard (‘hardly’ is also an adverb, but means ‘almost none’; see below).

Կարդա և համեմատիր՝

She is a slow reader.            She reads slowly.

He is a quick runner.          He runs quickly.

She is a bad cook.                   She cooks badly.

He is a good footballer.       He plays football well.

Լրացրեք some or any վարժ: 1վարժ: 2

Լրացրեք ածական/ adjective/ կամ մակբայ/ adverb/` վարժ: 1, վարժ: 2

Do you know that lions are cleverer than tigers and leopards. Among domestic animals the cleverest are the horse and the dog. Animals can talk to one another expressing joy, fear and anger by their calls. A baby crocodile is three times as large as the egg it has come from. A seal can live without food longer than a camel. Mice can sing. Some mice make sounds which birds make. A kangaroo runs faster than a horse. Elephants are very good swimmers. There once lived a tortoise in America with a flower growing on its back.

Թեսթ 15

Հրանտ Մաթևոսյան

 ԿԱՆԱՉ ԴԱՇՏԸ


Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։ Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու (փշուր)։ Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնելու է քուռակին, իսկ քուռակը կարծեց` մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքն իրեն, ականջները շարժեց և ուկնդրել սկսեց ինքն իրեն, թե ինքն արդյոք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ–մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը։ Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փա□չում։ Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց։ Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ։
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առա□ին կայծակն էր։ Նա պատսպարվեց մոր լանջի տակ։ Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի (թմբկահարումը) կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից, կարծեց` ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու։ Գանգուր սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ։ Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը (ազատ) ծծի և կուշտ ծծի։
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ոտքերը բարակ ու երկար էին։ Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր։ Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ։ Վիզը բարակ ու երկար էր։ Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս (կանաչ) դաշտի ամենագեղեցիկ արարածն էր։ Բաշը և պոչը սև էին։ Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում։ Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը։
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։ Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից։ Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դա□արել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր։

  • Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դուս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փախչում
    առաջին
    դադարել
  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները:
    կարծր-ամուր

ուրիշ-այլ

ձյունոտ-ձյունաթաթախ

  • Ի՞նչ է նշանակում ունկնդրել բառը.
    ա/համաձայնվել
    բ/լսել

գ/տեսնել

դ/խոսել

  • Նշված տարբերակներից որո՞ւմ է ճիշտ նշված երեկվա երեխա դարձվածքի իմաստը.

ա/ վաղուց ծնված, խելոք
բ/շուտ ծնված, շուտ մեծացած
գ/անչափահաս, դեռ շատ փոքր
դ/իմաստուն

  • Տեքստից դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված չորս գոյական և կազմի՛ր դրանց հոգնակին:

Կայծակ-կայծակներ
Ժայռ-ժայռեր
Քուռակ-քուռակներ
Ոտք-ոտքեր

  • Դուրս գրի՛ր տեքստի փակագծերում դրված բառերը և դարձրո՛ւ բայեր:
    փշուր-փշրել
    թմբկահարում-թմբկահարել
    ազատ-ազատել
    կանաչ-կանաչել
  • Ո՞րն է տեքստում ընդգծված նախադասության ենթական
    Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները

ա/ պառավ
բ/ձի
գ/կաթի
դ/երակները

  • Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը:
բ/Ինչ որ ցանես, այն կհնձես:
գ/Գայլի անունն է դուրս եկել, աղվեսը աշխարհ քանդում:
դ/Լավ է՝մարդու աչքը դուրս գա, քան անունը:


(աղվեսը, փորողը, աչքը, կհնձես)

  • Տեքստից դուրս գրիր մեկ պարզ նախադասություն:
  • Կետադրի՛ր տրված նախադասությունը:
    Քուռակի մայրը գիտեր որ կայծակը ճայթելու է։
    Քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է։
  • Նկարագրի՛ր ինչպիսի՞ն էր ժայռը:
    Ժայռը ամուր էր։
  • Ինչո՞ւ էր մտահոգված քուռակի մայրը:

Քուռակի մայրը մտահոգված էր, որովհետև քուռակը կայծակից կվախենա։

  • Ե՞րբ քուռակը մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից:
    Քուռակը մոռացավ, որ վախեցել է կայծակից, երբ որ հասավ մոր մոտ։
  • Նկարագրի՛ր քուռակին:
    Քուռակը ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ոտքերը բարակ ու երկար էին։ Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր։ Ետևի աջ ոտքը ձյունոտ էր։ Վիզը բարակ ու երկար էր։ Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Բաշը և պոչը սև էին։
  • Տեքստից ընտրի՛ր քեզ դուր եկած նախադասությունը:

Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դադարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր։

Ընտրիր ճիշտ տարբերակը

  1. Why didn’t the other animals think Fly’s plan would work?
    a) Bear was too scared.
    b) Fly was too small.
    c) The moose was too fast.
    d) Fly had a broken wing.
    2) What problem was the moose causing?
    a) He was destroying the animals’ homes.
    b) He was being mean to the animals.
    c) He was drinking too much water.
    d) He was eating all their food.
    3) Which line from the story shows that Fly is determined (strong-minded)?
    a) “I’ll never stop.”
    b) “Hooray for Fly!”
    c) “But the moose is twice your size!”
    d) “So, what’s the plan?”
    4) Fly is the smallest animal in the story. In what way is he the strongest? Explain
    your answer.— Fly was the only animal whose plan worked as he used his brain.
    5) What was the moose doing that made the animals call him a pest?-He drank so much water that the river went down.
    6. How Fly Saved the River— Fly flew onto the moose’s back.He bit the moose as hard as he could.Then he bit the moose on its leg.

How Fly saved the river

The moose was unable to stop Fly

Was the moose unable to stop Fly?

The moose was not able to stop Fly

The animals never saw him again.

Did the animals ever see him again?

The animals didn’t ever see him again.

moose

beaver

muskrat

thirsty

yell

pest

creature

hoov

honour

Adjectives

big, beautiful, strongest, weakest, bigger, thirsty, tiny, biggest, strong, scared, special.

Adverbs

hard, quiet, truly, tightly

Animal

Fly, moose, muskrat, bear, fish

18.04

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:

Լուռ ու մունջ-լուռ
դատարկ-սին
երկյուղ-ահ
միմյանց-իրար
սաստկանալ-խստանալ
փարատել-սփոփել
տարօրինակ-անսովոր
ջուլհակ-կտավագործ
ճախարակ-ծիռծեռնիկ
հանճար-տաղանդ
համբավ-պատիվ
անհամար-անթիվ

Continue reading

Կենդանիների վեճ

  • Եզը կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե ՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:Իհարկե, նա ինձ ամենքիչդ շատ է սիրում,- ասում է եզը,- և գիտե՞ք ինչու համար: Նրա
    համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ
    բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո
    էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր
    անում, երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի´նչ եք կարծում, ես որ չլինեի,
    նա ինչպե՞ս կարող էր ապրել:Այդ ճշմարիտ ես ասում, — ասաց կովը: — Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում,
    այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես
    եմ պահել մեծացրել:
    Այս մեկ: Մեկ էլ որ ՝ նրա գերդաստանը իմ կաթովս եմ պահում: Այն մածունն ու
    կարագը , այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք — տաք թանե սպասը, որ ամեն
    օր խպշտում են , ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած
    կկոտորվեն:Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ, — սկսեց շունը: — Ո՞վ կարող է ուրանալ քո
    լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր
    տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն
    ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող
    ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է
    սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
    Եվ շունն սկսեց մեկ — մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում:
    Ասած է` շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն
    իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու
    չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ
    պատճառով ես ձեզ ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց:

Ընտրածդ պատմվածքի վերաբերյալ հարցեր և առաջադրանքներ կազմի՛ր։

Հարցեր

Ինչու՞ են կենդանիները իրար հետ վիճվում:

Կենդանիները վիճում էին որ իմանային ում տերն է ավելի շատ իրենց սիրում

Քո կարծիքով տերը բարի էր թե՞ չար:Ինչու՞:

Տերը բարի էր որովհետև նա ամենքին սիրում էր

Առաջադրանք

Քո կարծիքով կովը,շունը և եզը ինչով են օգտակար:Գրիր:

Իմ կարծիքով կովը օկտակար է որովհետև կաթ է տալիս որից ամենինչ պատրաստում են շունը պապանում է տուն գայլերից գողերից եզին լծում են սայլին որով տողափոխումեն ամենինչ

Գրիր երեք ածական,երեք գոյական և երեք բայ:

կարմիր աթոռ վազել

մեծ սեղան թռնել

փոքր քար վարել

Գրիր այս բառերի բացատրությունը օգտվելով բառառան համացանցը:

Միմյանց-Մեկ մեկու, մեկը մյուսին, իրարու:

Ճշմարիտ-Իրականությանը համապատասխան, ուղիղ, ճիշտ, շիտակ: Ճշմարիտ բացատրություն:

Գերդաստան-Արյունակից ազգականների ամբողջությունը, տոհմ:

Արոր-Երկրագործական գործիք 

տափան-Ջրաղացի ցցի տակի տափակ կարճ գերանը, որի վրա ամրացրած Է հլոնը կամ լիթոնը:

Մթնոլորտ․ ամփոփում

  • Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝
    կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):
Continue reading