Թե ինչպես կապիկները ճամփորդեցին


Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

1.Ինչու որոշեցին կապիկները ճամփորդել։

2.Երբ կանգ առան կապիկները։

3.Երկրորդ անգամ , երբ կանգ առան կապիկները։

4.Որտեղով էին ճանապարհորդում կապիկները։

Կենդանիների վեճ

  • Եզը կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե ՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:Իհարկե, նա ինձ ամենքիչդ շատ է սիրում,- ասում է եզը,- և գիտե՞ք ինչու համար: Նրա
    համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ
    բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո
    էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր
    անում, երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի´նչ եք կարծում, ես որ չլինեի,
    նա ինչպե՞ս կարող էր ապրել:Այդ ճշմարիտ ես ասում, — ասաց կովը: — Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում,
    այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես
    եմ պահել մեծացրել:
    Այս մեկ: Մեկ էլ որ ՝ նրա գերդաստանը իմ կաթովս եմ պահում: Այն մածունն ու
    կարագը , այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք — տաք թանե սպասը, որ ամեն
    օր խպշտում են , ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած
    կկոտորվեն:Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ, — սկսեց շունը: — Ո՞վ կարող է ուրանալ քո
    լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր
    տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն
    ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող
    ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է
    սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
    Եվ շունն սկսեց մեկ — մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում:
    Ասած է` շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն
    իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու
    չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ
    պատճառով ես ձեզ ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց:

Ընտրածդ պատմվածքի վերաբերյալ հարցեր և առաջադրանքներ կազմի՛ր։

Հարցեր

Ինչու՞ են կենդանիները իրար հետ վիճվում:

Կենդանիները վիճում էին որ իմանային ում տերն է ավելի շատ իրենց սիրում

Քո կարծիքով տերը բարի էր թե՞ չար:Ինչու՞:

Տերը բարի էր որովհետև նա ամենքին սիրում էր

Առաջադրանք

Քո կարծիքով կովը,շունը և եզը ինչով են օգտակար:Գրիր:

Իմ կարծիքով կովը օկտակար է որովհետև կաթ է տալիս որից ամենինչ պատրաստում են շունը պապանում է տուն գայլերից գողերից եզին լծում են սայլին որով տողափոխումեն ամենինչ

Գրիր երեք ածական,երեք գոյական և երեք բայ:

կարմիր աթոռ վազել

մեծ սեղան թռնել

փոքր քար վարել

Գրիր այս բառերի բացատրությունը օգտվելով բառառան համացանցը:

Միմյանց-Մեկ մեկու, մեկը մյուսին, իրարու:

Ճշմարիտ-Իրականությանը համապատասխան, ուղիղ, ճիշտ, շիտակ: Ճշմարիտ բացատրություն:

Գերդաստան-Արյունակից ազգականների ամբողջությունը, տոհմ:

Արոր-Երկրագործական գործիք 

տափան-Ջրաղացի ցցի տակի տափակ կարճ գերանը, որի վրա ամրացրած Է հլոնը կամ լիթոնը:

Երկիր առանց սխալների

  1. Մտովի շրջագայիր հերոսի հետ, գրիր, թե որ երկրներում շրջեցիք և ի՞նչ սխալներ տեսաք:

Մենք շրջեցիք շատ երկրներում, տեսանք, որ անսխալ երկիր չկա. բոլորն էլ գործում են սխալներ, ուղղակի ամեն մեկն իր հերթին պետք է ուղղի իր սխալը:

2.Ի՞նչ սխալներ ես դու գործել, որոնց համար զղջացել ես:                   Ես չեմ լսել ծնողներիս և ուսուցիչներիս խորհուրդները:

3. Ի՞նչ է սխալը:

Սխալը դա մի անհաջող չմտածված արարք է:

Գործնական աշխատանք

1. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծիր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե ամեն մարդ խելացի լինի:
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե երկրում ոչ մի գող չլինեն:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե աշխարհում ոչ մի ընկեր չլինի:
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե նրա ասածները կատարես:

2. Նախադասությունները լրացրո՛ւԳրածդ բայերն ընդգծի՛ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե մարդիկ միշտ վրետ գոռան:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե դասերի փոխարեն հեծանվավարություն լինի:
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե երազանքներըտ կատարվեն:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե ճանապարհներ փագ լինի:

3. Նախադասությունները լրացրո՛ւԳրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան, կմոռանան ուրախությունը:
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, շատ բան կիմանաս:
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, հիմա դասերի տեղը երեխաները կոնֆետներ կուտեն:

4. Նախադասությունները լրացրո՛ւԳրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե տիեզերագնաց դառնամկթռչեմ լուսնի վրա և հետ չեմ վերադառնա:
Եթե իմ բոլոր երազանքներն իրականանան, զվարճալի կլինի:

Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, ամեն ինչ լավ կլինի:
Եթե ժամանակ ունենամկքնեմ:

1․Կարդա՛, լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կեն-անիներն են, որ երբև- գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առա- դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձա-երը: Հազար ինը հարյուր քսան-րեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր
այս-րվա թռ-ունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կեն-անիները միշտ հետաքրքրել են մար-կությանը:

կենդանիներն

երբևէ

առաջ

ձվեերը

քսաներեք

այսօրվա

թռչունների

կենդանիները

մարդկությանը

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր: 

ես իմացա որ Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին։ Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձվեերից: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա։

3.Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ-Գույնզգույն սաղարթ-Տերև ճամփա-ճանհապար մտածել-խորհել

4․ Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ-արու ամենամեծ-փոքր բարի-չար արևելք-մայրամուտ

5․Բացատրի՛ր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել-Ոսկու շերտով պատել, ոսկեջրել

ասֆալտապատ-Ասֆալտով պատված

վայրէջք-Դեպի վայր իջնելը, դեպի ցած ուղղված ընթացք՝ շարժում

սաղարթախիտ-Խիտ սաղարթ ունեցող, առատ սաղարթով, սաղարթալից

6.Կազմի՛ր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ, օր, ոսկի, եղբայր

երբև երբվիցե երբեք օրական կեսօր օրացույց եղբայրական եղբայրաբաժին եղբայրորեն

ոսկեզօծ ոսկեզարդ ոսկեղեն

Պատրանք

Մի մարդ գիրք էր կարդում։ Գիրք կադալուց իր հին երազանքն է հիշում, թե ինչպես փոքր ժամանակ իր ծնողները չգնեցին իր սիրելի խաղը, և նա որոշոց գնել այդ խաղը և իր ընկերներին կանչեց, որ խաղան, նրանք շատ լավ անցկացրեցին ժամանակը։

DSEGH

My favourite place in Armenia is the village Dsegh. Dsegh, known as Tumanyan between 1938 and 1969, is a village in the Lori Province of Armenia. It is located about 13 km south of the city of Alaverdi, on the high right bank of the Debed River, on a peninsula surrounded by forests, on the western side of which is the Debed Gorge.

Dsegh is famous as the birthplace of the celebrated Armenian poet Hovhannes Tumanyan, after whom it was named from 1938 to 1969. Numerous sites of historical significance are located in the village, including two churches from the 7th and 8th centuries. Dsegh is very unique and interesting village. The air is always fresh and clean in Dsegh. There are many bees there. I like Dsegh’s nature very much.

Մայրենի

191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:

192. Տեքստի բոլոր գոյականները հոգնակի դարձրո՛ւ և ըստ անհրաժեշտության դրանց համապատասխանեցրո՛ւ բայերը (գործողություն ցույց տվող բառերը):

Հերթական ոլորանից հետո երևաց սրբավայրը: Վերևում արձան է նստած: Արձանը կորցրել է գլուխը: Երկրաշարժը բազմիցս սասանել է այդ լեռան գագաթը, օտար բանակի զինվորը ձգտել է խորտակել իրեն անհասանելի ու թշնամական սրբավայրը: Արձանը, բարձրաքանդակն ու գազանի կերպարանքը կերտված են հիանալի վարպետի կողմից:

193. Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված: Որը պետք՝ հոգնակի դարձրո՛ւ:

Սֆինքսը մի սոսկալի հրեշ էր, որը կնոջ գլուխ ուներ, առյուծի մարմին, սուր ճանկ, հզոր թև: Նա բնակություն էր հաստատել Թեբե քաղաքի մոտ և այնտեղ պիտի մնար, մինչև մի մարդ լուծեր նրա հանելուկը: Նա իր մոտից անցնող մարդուն հանելուկ Էր առաջարկում, բայց ոչ ոք չէր կարողանում լուծել, և մարդը մեռնում էր նրա սոսկալի գրկի մեջ: էդիպ արքան որոշում է Սֆինքսից փրկել մարդուն և գնում է հրեշի մոտ:
— Ո՞վ է առավոտյան չորս ոտքով քայլում, կեսօրին՝ երկու, իսկ երեկոյան՝ երեք,- հարցնում է Սֆինքսը:
— Մարդը,- պատասխանում է Էդիպ արքան:- Երբ նա երեխա է, սողում է, հասուն տարիքում երկու ոտքով է քայլում, իսկ ծերության օրերին փայտով է քայլում:
Հանելուկի ճիշտ պատասխանը լսելով՝ Սֆինքսը նետվում է ծովը և ոչնչանում: Այդպես էր վճռել հույների աստվածը:
Այսօր հանելուկային, անլուծելի հարցն անվանում են «սֆինքսային»:

194. Տեքստերի եզակի գոյականները հոգնակի դարձրո՛ւ: Փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Կատվի պատմությունն արտասովոր է: Մարդը կատվին մեկ աստվածացրել ու պաշտել է, մեկ վհուկ համարել ու խուսափել: Երբեմն էլ կատվի միջոցով իր ապագան է զուշսւկել:
Կատուն ապրում է մարդու կողքին, հաճախ հավատարիմ ծառայում է մարդուն, բայց առաջվա պես անկախ ու նույնիսկ կիսավայրենի է մնում: Ի տարբերություն ուրիշ ընտանի կենդանու՝ կատուն մարդու համար խորհրդավոր ու անճանաչելի է մնում, իր գաղտնիքը «չի բացում»:
Բ. Մոտ հարյուր տարի առաջ Օդեսայում փիղը փախավ կրկեսից: Տերն ինչ արեց, չարեց, նա էլ կրկես չվերադարձավ:

195. Երկու տեքստերում էլ հոգնակի գոյականները եզակի դարձրո՛ւ և դրան համապատասխան փոփոխություններ արա՛: Այդ փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Երկրի վրա մարդկանց կյանքն ամուր կապված է կենդանիների հետ: Բայց մարդիկ ու կենդանիները միշտ նույն ձևերով չեն հարաբերվել: Սկզբում կենդանիները մարդկանց ուտելիք ու հագուստ են տվել: Նրանք սարսափ են ներշնչել կամ ուրախություն են պարգևել մարդկանց: Մարդիկ էլ նրանց առաջ խոնարհվել ու պաշտել են նրանց: Հետո աստվածացված կենդանիներին փոխարինել են աշխատավոր կենդանիները:

Բ. Հետաքրքրասեր մարդիկ ճամփորդում էին Աֆրիկայով և ուսումնասիրում այնտեղի կենդանիներին ու թռչուններին: Հետո նրանք իրենց հետ հայրենիք բերեցին նաև աֆրիկացիների շատ գլխարկներ: Այդ գլխարկները գարդարող փետուրների մեջ գիտնականները նկատեցին այնպիսիները, որոնք գիտությանը հայտնի թռչուններին չէին պատկանում:

Գոյականը երկու թիվ ունի՝ եզակի և հոգնակի: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, հոգնակին՝ մեկիցավելի: Հոգնակին կազմվում է եզակիից՝ հիմնականում ր կամ ներ մասնիկների օգնությամբ. (-եր-ը ավելանում է միավանկ բառերին, ները՝ բազմավանկ)

Գոյականի հոլովումը

196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛րրանք ինչպե՞ս փոխվեցին):

Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ:

197. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Հիանում էր ինչո՞վ:
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:

198. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ … եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր …:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ …:
Մեր … բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք …:

199. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

Պառկել որտե՞ղ:
Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ անկողին, հիվանդանոց:

200. Բառակապակցություններ կազմ՛իր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ ո՞ւմ հետ: Ծանոթանալ ինչի՞ն:
Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):

161-170

161. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև, ինչպիսի՞ օր, ինչպիսի՞ առվակ, ինչպիսի՞ հեռուստացույց, ինչպիսի՞գիրք, ինչպիսի՞ մարդ:

ուրախ արև, տխուր օր, կարկաչող առվակ, մեծ հեռուստացույց, արկածային գիրք, բարձրահասակ մարդ:

162. Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյականո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառիցՀին  հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):

Բարակ(ածական) բարդի(գոյական), գանգուր(ածական) մազեր(գոյական), առասպելական(ածական) քաղաք(գոյական), քառաձի(ածական) կառք(գոյական), ստորին(ածական) շերտ(գոյական), վերին(ածական) հարթակ(գոյական), հեռատես(ածական) գիտնական(գոյական):

163. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

գոյական

Կաղնի, աղջիկ, գետ, բուք, ճշմարտություն, Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտ, մարտակառք, կառապան, հեծանիվ, պատմություն, թռչուն, թռիչք, գարուն, արև:

ածական

հայտնի, մեծ, կանաչ, բարի, տգեղ, անտուն, բարկացկոտ, գունավոր, խակ,փշոտ, հետաքրքիր, հզոր, բարձր, հմուտ, մարտական, եռանիվ, ալ, պատմական, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարնանային, արևոտ, երկար:

164. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա                                 Բ

Մեծ                 —           մեծանալ
բարձր             —          բարձրանալ
չոր                  —           չորանալ
չար                 —           չարանալ

Բ-ն ցույց է տալիս ինչ որ գործողություն, իսկ Ա-ն որպիսություն ցույց տվող բառեր:

168. Ընդգծված բառերն ինչո՞վ են նման:

Անմիջապես հասկացա:
Մտերմորեն խրատում էր:
Վաղուց հասել է:
Ամբողջովին մոռացվել է:
Լիովին բավարարվեց:
Բազմիցս ասել եմ:
Երբեմն լսվում Է:

Այս բառերը նկարագրում են գործողությունը:

170. Ընդգծված բառերը դուրս գրի՛ր: Դրանք բառերի ո՞ր խմբին կավելացնես:

Ուշացած տղան շտապ մոտեցավ խմբի ղեկավարին:
Մեքենան դանդաղ պտտվեց ու կանգնեց:
Այդ մասին հաճախ եմ մտածում:
Այդ օրն իր հոտը հեռու քշեց:
Ուշ հասար. ամեն ինչ վերջացել Է:
Կրկին խնդրում եմ, որ անպայման ընդունես հրավերը: շտապ, դանդաղ, հաճախ, հեռու, ուշ, կրկին     – Այս բառերը նկարագրում են գործողության կատարման տեղը, ժամանակը, ձևը, չափը և կոչվում են մակբայ :

Հարցեր և առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր բանաստեղծությունը: Հեղինակը պատմում է իր հիշողությունները, որ կրկին կուզեր հանդիպել մորը և համբուրել իր ծեր, բայց քնքուշ ու նուրբ ձեռքերը: Նկարագրում էր մոր հետ կապված տեսարաններն ու գովում մորը: Նկարագրում էր մոր գործողությունները, իր հանդեպ սերը: Եվ այդ ամենը հիշելով, հեղինակի հոգին կրկին ուրախությամբ ու երջանկությամբ է լցվում:
  2. Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին: Հեղինակը ասում է, որ մոր ձեռքերը չոր էին, ծերացած: Պատմում է, որ շատ էր սիրում մոր պարզկա լեզուն, և այդ իլիկը մանող ձեռքերը: Ասում է, որ կարող է անվերջ նայել մոր հայացքին:
  3. Գտի՛ր բնությունը պատկերող տողերը: Արևը հանգչում է հեռվում: Գետից բարձրանում է մշուշ:
  4. Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները: Պարզկա լեզու — պարզ խոսք, մաշված ձեռքեր — ծերացած ձեռքեր:
  5. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները`

Ա)Արևը  հանգչում է հեռվում — մայրամուտ է:

Բ)Իլիկդ խոսում է անուշ — այն լուռ մանում է և քնքուշ ձայն արձակում:

Գ) Դրախտ է նորից իմ հոգում — ես կրկին երջանիկ եմ: