Shopping

Shop assistant: Hello, can I help you?

Customer: Yes, please.

Customer: Excuse me?

Shop assistant: Yes?

Customer: Where are the shirts?

Shop assistant: They’re on the left.

Customer: Thank you.

Customer: Do you have the shirt in white?

Shop assistant: Yes, just a second. What size do you want?

Customer: Medium, please.

Shop assistant: Here you are.

Customer: How much is this?

Shop assistant: It’s 15000 drams.

Shop assistant: Would you like a bag for that?

Customer: Yes, please. Thank you very much.

Կոմիտասի մասին

. Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Հայրը կոշկակար էր,  մայրը՝ գորգագործ: Երկուսն էլ բնատուր հրաշալի ձայն ունեին ու սիրում էին երաժշտությունն ու երգը:

2. Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:

3. Կոմիտասը 6 ամսական էր, երբ մահանում է մայրը, իսկ տասը տարեկանում կորցնում է նաև հորը: Կոմիտասին դաստիարակել է հորական տատը: Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։

Մաթեմատիկա 24,02

Առաջադրանք 1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Ա վայրից հակադիր ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա: Շարժվելուց մեկ ժամ հետո նրանց հեռավորությունը իրարից 200 կմ էր: Այդ պահին քանի՞ կմ էր անցել մեքենաներից յուրաքանչյուրը, եթե նրանցից մեկի արագությունը մյուսից 20 կմ/ժ-ով ավելի էր, քան մյուսինը:

Լուծում՝

V1=x կմ/ժ

V2=x+20 կմ/ժ

200=1*(x+x+20)

200=2x+20

200-20=2x

180=2x

x=180:2= 90 կմ/ժ

V1=90 կմ/ժ

V2=110 կմ/ժ

S1=90*1=90 կմ/ժ

S2=110*1=110 կմ/ժ

Պատ․՝ 90կմ, 110կմ։

Բ. 2 կմ հեռավորությունից իրար ընդառաջ դուրս եկան հեծանվորդն ու հետիոտնը: Երբ հանդիպեցին, հետիոտն անցել էր 800 մ-ով պակաս ճանապարհ, քան հեծանվորդը: Հանդիպման պահին որքա՞ն ճանապարհ էր անցել հեծանվորդը:

Լուծում՝

S1=x մետր

S2=x-800 մետր

2000=x+x-800

2800=2x

x=1400 մետր

S1=1400 մետր

S2=1400-800=600 մետր

Պատ․՝ 1400մ, 600մ։

Գ. Ա և Բ վայրերից, որոնց հեռավորությունը 170 կմ է, իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա: Որոշ ժամանակ անց նրանցից մեկն անցել էր 55կմ, իսկ մյուսը՝ 65 կմ: Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև հեռավորությունը:

Լուծում։

170-65-55=50կմ

Պատ․՝50կմ

Դ.  Գ և Դ գյուղերից, որոնց հեռավորությունը 120 կմ էր,  իրար ընդառաջ դուրս  եկան երկու ավտոբուս:  Մեկ ժամ անց նրանցից մեկն անցել էր 40 կմ, իսկ մյուսը՝ 50 կմ: Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև հեռավորությունը:

120-50-40=30կմ

Պատ․՝30կմ

Առաջադրանք 2. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

ա. 241 x (14300-13850) — (47324 — 23405-23193)=107724

բ. 128000: (33454+30546) — (47324 -47 258) : 33=0

գ. 127 x (426:3)  — (5425:5+1296) =15653

դ. (90 231 -321 x14) — (2425 +915 :5) = 80129

Առաջադրանք 3. Հաշվի՛ր wu  կատարի՛ր ստուգում:

2546 x 2 = 5092

3452 x 5 =17260

6450 x 13 = 83850

32415 : 5 =6483

14205 : 3=4735

147850:25 =5914

Առաջադրանք 4. Գտի՛ր անհայտ բաղադրիչը:

a  + 1540 = 2000; a=2000-1540=460

3450 — b = 820 ; b=3450-820=2630

c — 4503 = 1800; c=4503+1800=6303

2541 x m = 5082; m=5082:2541=2

14575 : t = 2915; t=14575:2915=5

k : 9 = 900; k=900×9=8100

Մաթեմատիկա 23,02

Առաջադրանք 1. Լուծիր խնդիրները:

Ա. Հեծանվորդը 1 ժամում անցնում է 20 կմ: Քանի՞ կմ նա կանցնի 2 ժամում:

Պատ․՝ 40 կմ

Բ. Վարորդը 1 ժամում անցնում է 60 կմ: Քանի՞ կմ նա կանցնի 3 ժամում:

Պատ․՝ 180 կմ

Գ. Ավտոմեքենան քանի՞ կիլոմետր կանցնի 4 ժամում, եթե նա շարժվի հաստատուն՝ 70 կմ/ժ արագությամբ:

Պատ․՝ 280 կմ

Դ. Հեծանվորդը 3 ժամում քանի՞ կիլոմետր կանցնի, եթե շարժվի հաստատուն՝ 30 կմ/ժ արագությամբ:

Պատ․՝ 90 կմ

Ե. Ավտոմեքենան 80 կմ/ժ արագությամբ A քաղաքից մեկնեց 400 կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը: A քաղաքից դուրս գալուց 3 ժ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից:

Պատ․՝ 160 կմ

Զ. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու ավտոմեքենա : Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2 ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60 կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 75 կմ/ժ:

Պատ․՝ 270 կմ

Անցածի կրկնություն

1․ Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները 3-ով փոքր են հազարավորից ։

1) 4323      2) 4332                3) 4121       4) 4112

2․ Գտիր  ամենափոքր  քառանիշ  և  ամենամեծ  հնգանիշ  թվերի գումարը:

1) 101000

2) 100999

3) 98999

4) 10999

3․Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ 6-ին․

1) 4, 12, 24, 30

2) 12, 35, 42, 600, 3636

3) 24, 48, 71, 560, 1000

4) 12, 36, 180, 432

4․ Հավասարակողմ  եռանկյան  պարագիծը  24 սմ է: Գտիր եռանկյան կողմի  երկարությունը:

1) 6            2) 8             3) 12           4) 72

5․ Ընտրիր այն պատասխանը, որն  արտահայտում  է  4000 կգ-ը ցենտներներով:

1) 4 ց                   2) 40 ց                 3) 400 ց               4) 400000 ց

6․Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  գումարը, եթե  գումարելիներից յուրաքանչյուրը   մեծացնենք  12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

7․Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ   անհավասարություն․ 7կմ 340մ > 7կմ 3*0մ։

1) 7            2) 8             3) 6             4) 2

8․Ընտրիր այն պատասխանը,  որն  արտահայտում է  2 օր 14 ժամը ժամերով․

1) 214                  2) 62          3) 38           4) 134

Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:

Վտակ -գետ

շաչում -սուլել

Թափ — Ուժ

Ձայնակցում -Երգել

հավիտենական -անվերջ

2. Ինչո՞ւ  է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»: որովհետև արտացոլում է բնության ձայները

3. Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:

Բանաստեղծության մեջ ավելի շատ ձայն է

4. Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ:

Առաջին քառատողը որովհետև այնտեղ շատ լավ է նկարագրում բնությունը

5. Նկարիր այդ քառատողը:

English

He was very hungry

was he very hungry

He wasn’t very hungry

Brother rabbit had four carrots

Did brother rabbit have four carrots

Brother rabbit didnt have four carrots

He wanted to eat the carrots

Did he want to eat the carrots

He didnt want to eat the carrots

He ate wo carrots

Did he eat two carrots

He didnt eat two carrots

He took the carrots

Did he take the carrots

He didnt take the carrots

18.02.2023

Առաջադրանք 1.

Գրի՛ր 16-ի բոլոր բաժանարարները: 1, 2, 4, 16, 8,

Գրի՛ր 28-ի բոլոր բաժանարարները: 1, 2, 4, 7, 14, 28

Գրի՛ր 16-ի և 28-ի ընդհանուր բաժանարարները: 1, 2, 4

Առաջադրանք 2.

Գրի՛ր 30-ի բոլոր բաժանարարները: 1, 2, 10, 15, 3, 5, 6, 30

Գրի՛ր 40 -ի բոլոր բաժանարարները: 1, 2, 4, 5, 8, 10, 20, 40

Գրի՛ր 30-ի և 40-ի ընդհանուր բաժանարարները: 1, 2, 10, 5

Առաջադրանք 3.

Գրի՛ր 6-ի առաջին 6 բազմապատիկները: 6, 12, 18, 24, 30, 36

Գրի՛ր 9-ի առաջին 6 բազմապատիկները: 9, 18, 27, 36, 45, 54

Գրի՛ր 6-ի և 9-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը: 18, 36

Առաջադրանք 4.

Գրի՛ր 10-ի առաջին 5 բազմապատիկները: 10, 20, 40, 50, 60,

Գրի՛ր 20-ի առաջին 5 բազմապատիկները: 20, 40, 60, 80, 100

Գրի՛ր 10-ի և 20-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը: 20, 40, 60

Առաջադրանք 5.

Գծի՛ր  6 սմ 3 մմ երկարությամբ հատված: Այն անվանի՛ր քո անվան առաջին և վերջին տառերով: Գրանցի՛ր հատվածի երկարությունը:

Առաջադրանք 6.

Գծի՛ր  6 սմ 3 մմ   և  3  սմ 5 մմ երկարությամբ հատվածներ: Հատվածներին անուն դի՛ր: Գրանցի՛ր հատվածների երկարությունը:

Առաջադրանք 7.

Գծի՛ր  10 սմ երկարություն ունեցող ԱԲ հատվածը: Հատվածի վրա տեղադրի՛ր  Գ,  Դ, Ե կետերը: Կարդա՛ ստացված հատվածները:

Առաջադրանք 8. Հաշվի՛ր և արդյունքը ստուգիր:

1458  + 4650  =

               1458
              +4650
               6108
                   
                   
                   
                   

5640 – 1578 =

               5640
              1578
               4062
                   
                   
                   
                   

1542 x 6 =

               1542
              x   6
               9252
                   
                   
                   
                   

4689:9 =

               4689
              :   9
                521
                   
                   
                   
                   

Առաջադրանք 9. Գտի՛ր անհայտ բաղադրիչը:

1560 + a = 2000: a=2000-1560=440

3256 – b = 2106; b=3256-2106=1150

d – 2540 = 802; d=2540+802=3342

3 x c = 2049; c=2049:3=683

1544 : a = 386; a=1544:386=4

c : 250 = 4; c=250×4=1000

Առաջադրանք 10. Լուծի՛ր խնդիրները:

Կատուն և շունը միասին կշում են 50 կգ: Քանի կգ Է կշռում շունը,եթե գիտենք, որ նրա զանգվածը 10 կգ –ով ավելի է կատվի զանգվածից:

Պատ․ շուն 30 կգ կատու 20 կգ

Երկու արկղում միասին կա 110 կգ նարինջ: Առաջին արկղում 10 կգ ավելի նարինջ կա, քան երկրորդ արկղում: Քանի կգ նարինջ կա առաջին արկղում: 

Պատ․ 60